Մարալիկ քաղաքում մթնոլորտը լարված է

Բնակիչների մի մասը փակել է համայնքապետարանի մուտքը․․․

Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում լարված մթնոլորտը շարունակվում է: Արդեն 5 օր է՝ համայնքապետարանի աշխատանքը դադարեցված է: Բնակիչների մի մասը փակել է համայնքապետարանի մուտքը եւ պահանջում է «Անի» խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանի հրաժարականը:

Վերջինի կողմնակիցներն էլ իրենց հերթին երեկ փակել էին Գյումրի-Թալին-Երեւան մայրուղու մի հատվածը՝ պահանջով բացել համայնքապետարանն ու հանգիստ թողնել իրենց համայնքապետին:

Ավելի ուշ, սակայն, խոստում ստանալով, որ համայնքապետարանը կբացվի, նրանք ճանապարհահատվածը բացել էին: Մինչդեռ համայնքապետարանի դռները այսօր էլ փակված մնացին, իսկ համայնքի ղեկավարը որոշել է իր նստավայրը տեղափոխել այլ վայր:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Պատրաստեց՝

Անահիտ Հովհաննիսյանը

*

*