Կոտայքի, Սևանի և Արթիկի ավտոճանապարհներին մառախուղ է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է...
marakhugh

Կոտայքի, Սևանի և Արթիկի ավտոճանապարհներին դեկտեմբերի 23-ի ժամը 10:00-ի դրությամբ, մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր: Վարդենյաց լեռնանցքը անցանելի է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ ՏԿՏՏ նախարարությանը տեղեկացրել են, որ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

*

*