«Մաքուր Հայաստան»-ի շրջանակներում կիրականացվեն թիրախային մաքրման աշխատանքներ

Կայացել է միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
maqur-hayastan

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում այսօր կայացել է «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ, հանձնաժողովի նախագահ Վաչե Տերտերյանը։

Նիստի օրակարգում ընդգրկված էին «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում ՀՀ պետական կառավարման մարմինների կողմից իրականացվող միջոցառումների ընթացքին, դրանց արդյունավետության բարձրացման և գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված մի շարք հարցեր։ Վաչե Տերտերյանը հանձնաժողովի անդամներին է ներկայացրել նախորդ համապետական շաբաթօրյակի արդյունքում ամփոփված տեղեկատվությունը և դրանից բխող հետագա գործողությունների ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են շրջակա միջավայրի նկատմամբ ինստիտուցիոնալ պատասխանատվության մեխանիզմների ներդրման և հանրային իրազեկման բարձրացմանն ուղղված մի շարք հարցեր, արվել են գործնական առաջարկներ։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները