«Մաքուր Հայաստան». ավելի քան 250 կամայական աղբավայր է փակվել

«Մաքուր Հայաստան» ծրագրի միջոցառումներն արդեն սկսված են։
maqur-hayastan (1)

«Մաքուր Հայաստան» ծրագրի միջոցառումներն արդեն սկսված են, իսկ համակարգող մարմինը՝ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը դրական քայլեր արդեն արձանագրում է:

Արմավիրի մարզի 171 կամայական աղբանոցներից արդեն փակվել է 20-ը, Արարատի մարզում՝ 170-ը, Շիրակում 337-ից 31-ը, իսկ Կոտայքում 184-ից 36-ը: Ամենալուրջ քայլերն առաջարկել է Արարատի մարզպետարանը: Այսօր կայացել է միջգերատեսչական համակարգող հանձնաժողովի 2-րդ նիստը, որի ընթացքում յուրաքանչյուր պետական կառույց իր մասով ներկայացրել է մինչ այսօր կատարված աշխատանքը:

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Լոքյանը ավելի վաղ հանձնարարել էր համայնքների ղեկավարներին որոշակիորեն տեղայնացնել այն միակ աղբավայրը, որն այսուհետ պետք է գործի եւ ժամանակացույց ներկայացնել առկա աղբանոցները փակելու կամ մաքրելու վեաբերյալ:

*

*