14 հազար շիրակցի միացավ «Մաքուր Հայաստան» համապետական շաբաթօրյակին

Մարզի բոլոր համայնքներում հուլիսի 29-ին առավոտյան մեկնարկեցին աշխատանքները:
shirak-shabat

Շիրակցիները միացան «Մաքուր Հայաստան» ծրագրին: Ինչպես տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի հասարակության հետ կապերի բաժնից, ծրագրի իրականացման համար լուրջ նախապատրաստական աշխատանքներ էր տարվել, իսկ արդյունքում՝ շուրջ 14 հազար շիրակցի, 79 համայնք, 148 աշխատանքային տեղամաս, 87 ինքնաթափ մեքենա և 9 բարձիչ` Շիրակի մարզում մասնակցեց «Մաքուր Հայաստան» ծրագրի համապետական շաբաթօրյակին։

Մարզի բոլոր համայնքներում հուլիսի 29-ին առավոտյան մեկնարկեցին աշխատանքները: Շիրակի մարզպետարանի ամբողջ աշխատակազմը՝ մարզպետի՝ Արթուր Խաչատրյանի գլխավորությամբ շաբաթօրյակն անցկացրեց Հերհերի ձորակում:

«Ինձ համար անընդունելի է, որ հիշատակի ձորում այսպես են վարվել, մենք պետք է մշակույթ փոխենք, երեխան պետք է մանկուց դաստիարակվի, իմանա, որ շրջակա միջավայրն աղտոտելը անընդունելի է»,-լրագրողների հետ զրույցում նշեց Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը:

Հայտարարված համապետական շաբաթօրյակի ընթացքում Գյումրու ողջ տարածքում իրականացվեց մաքրման, աղբի հեռացման աշխատանքներ:

*

*