Մանվել Գրիգորյանը ցանկանում է առանց որևէ պարտավորության տարածք նվիրաբերել պետությանը

«Մանվել Գրիգորյանի ներկայացուցչի կողմից գրություն է ուղարկվել...»
manvel-grigoryan

Ազգային ժողովի պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը դիմել է կառավարությանը՝ պատրաստակամություն հայտնելով պետությանը նվիրել Ակնալիճ համայնքում գտնվող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության շուրջ 330 հեկտար տարածքը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեց ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության նախագահի տեղակալ Սերգո Աթանեսյանը:

«Մանվել Գրիգորյանի ներկայացուցչի կողմից գրություն է ուղարկվել մեր կոմիտե, որ նա պատրաստակամ է նվիրաբերել տարածք  առանց որևէ պարտավորության: Մնացած մանրամասներին չեմ տիրապետում, քանի որ վարչության մյուս տեղակալի համակարգմանը ենթակա գործառույթների մեջ է մտնում պայմանավորվածությունը»,- ընդգծեց Աթանեսյանը:

ՀՀ ԿԱ  պետական գույքի կառավարման վարչության նախագահի մյուս տեղակալը՝  Գևորգ Լոռեցյանը,  «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ իրենց գրությամբ դիմել է Մանվել Գրիգորյանի լիազոր ներկայացուցիչը՝ հայտնելով, որ պատրաստ են պետությանը նվիրաբերել Ակնալիճ համայնքում գտնվող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության շուրջ 330 հեկտար տարածքը։

«Սահմանված կարգով կազմակերպելու ենք գույքի ընդունման գործընթացը»,- գրել է Լոռեցյանը։

*

*