Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դեմ պայքարողները բացեցին Երևան- Էջմիածին ճանապարհը

«Երկուշաբթի օրը բոլորս մեկ մարդու նման հավաքվում ենք դատարանի դիմաց»

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դեմ պայքարողները բացեցին Երևան-Էջմիածին ճանապարհը: Ակցիայի մասնակիցներն այսպիսի որոշում կայացրեցին ՀՀ ԱԺ պատգամավորների հետ զրույցից հետո:

«Այսօր բացում ենք ճանապարհը, բայց երկուշաբթի օրը բոլորս մեկ մարդու նման հավաքվում ենք դատարանի դիմաց: Եթե երկուշաբթի դատարանը մեր դեմ որոշում կայացնի, նորից կփակենք ճանապարհը»,- ասաց ակցիայի մասնակիցներից Ջիվան Աբրահամյանը:

Բողոքի ակցիան մեկնարկել էր 10:00-ին: Ակցիայի մասնակիցները ավտոերթից հետո փակել էին ճանապարհը:

Protesters demanding the arrest of General Manvel Grigoryan closed Yerevan-Etchmiadzin highway

Protesters demanding the arrest of General Manvel Grigoryan closed Yerevan-Etchmiadzin highway

 

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները