Մանվել Գրիգորյան. «Այսօր լավ օր է, շնորհավորեք միմյանց»

«Եթե խոսելով է, դուք էլ ասեք՝ ամբողջ Ադրբեջանը մենք ենք վերցնելու»
manvel-grigoryan

Անկախությունը մեզ տվել է ամեն ինչ՝ ապագա, անկախության սերունդ, որն իր մեջ մեծ հպարտությամբ է կրում անկախությունը: Այդ մասին «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում նշեց Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը: Հարցին, թե ինչո՞վ են ամրացվում անկախության հիմքերը, Մանվել Գրիգորյանն ասաց՝ ժողովրդով:

Անդրադառնալով տարածքների զիջման մասին խոսակցություններին՝ Մանվել Գրիգորյանն ասաց. «Եթե խոսելով է, դուք էլ ասեք՝ ամբողջ Ադրբեջանը մենք ենք վերցնելու»:

Խոսելով ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին վերագրվող հայտարարության մասին և պատասխանելով հարցին՝ կա՞ այնպիսի տարածք, որը ռազմավարական նշանակություն չունի հայկական կողմի համար՝ Մանվել Գրիգորյանն ասաց. «Ինչու ոչ, եթե նոր տարածքներ վերցնենք, կմտածենք: Նալբանդյանն ինչպես կտա հող,  նման բան չի կարող լինել, կարող է քաղաքագիտությունը, դիվանագիտությունն ինչ-որ «ճարպիկ» բառեր է պահանջում, բայց Նալբանդյանը ոչ հող կտա, ոչ էլ մտադիր է տալու»:
Մանվել Գրիգորյանն ընդգծեց նաև ՄԱԿ-ում ՀՀ նախագահի ելույթը՝ ավելացնելով, որ Սերժ Սարգսյանն ամբողջ աշխարհի առաջ իր կտրուկ խոսքն ասել է: «Դրանից հետո դուք նորից ընկել ինչ-որ բաներ եք հարցնում: Այսօր լավ օր է, շնորհավորեք միմյանց»:

*

*