Էջմիածնում բողոքի գործողություններ են՝ ընդդեմ Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու որոշման

Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը դժգոհություններ է առաջացրել Էջմիածին քաղաքում:
ejmiacin-cuyc

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը դժգոհություններ է առաջացրել Էջմիածին քաղաքում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Էջմիածին քաղաքի մի խումբ բնակիչներ փակել են քաղաքի կենտրոնական փողոցները և պահանջում են կրկին կալանավորել Մանվել Գրիգորյանին:

Էջմիածնում բողոքի գործողությունները սկսվել էին դեռ դեկտեմբերի 21-ի երեկոյան, երբ պարզ էր դարձել, որ Մանվել Գրիգորյանը 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվելու: Բողոքի գործողությունները դադարեցվել էին այն ժամանակ, երբ պարզ դարձավ, որ Մանվել Գրիգորյանը չի մտնելու Էջմիածին, այլ գնալու է ամառանոց։

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը բավարարել է  Ազգային Ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմի միջնորդությունը. նա ազատ է արձակվել  25 միլիոն դրամի գրավի դիմաց:

*

*