Մանսուրյանի 80-ամյակին նվիրված միջազգային փառատոնի համար 50 մլն դրամ կհատկացվի

Կառավարությունն այօրվա նիստում որոշում կայացրեց
tigran mansuryan

Կառավարությունն այօրվա՝ հունիսի 20-ի նիստում որոշում կայացրեց Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակին նվիրված միջազգային փառատոնի իրականացման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից 50 մլն դրամ հատկացնել «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» պետական ոչ առևտարային կազմակերպությանը:

Հարցը ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ փառատոնը տեղի է ունենալու սեպտեմբերի առաջին կեսին, որին մասնակցելու են այն մենակատարներն ու երաժիշտները, որոնք դրսում ներկայացնում են Տիգրան Մանսուրյանի արվեստը:

«Համերգները տեղի են ունենալու Ստեփանակերտում, Երեւանում և Գյումրիում»,- ասաց նախարարը:

*

*