Մանկապարտեզներում ընդունելությունը չի դադարել

2017 թվականի սեպտեմբերին մանկապարտեզների ընդունելությունը կկազմակերպվի ամսի 1-10-ը:
mankapartez

Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանն իր ֆեյսբուքյան էջում  մանկապարտեզների հերթագրման և ընդունման գործընթացի կազմակերպման մասին պարզաբանում է հրապարակել: Ստորև ներկայացնում ենք պարզաբանումն ամբողջությամբ:

«1. 2017 թվականի սեպտեմբերին մանկապարտեզների ընդունելությունը կկազմակերպվի ամսի 1 -10-ը:
2. Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներ կընդունվի շուրջ 9000 երեխա:
3. Առաջնահերթությունը տրվելու է «Մանկապարտեզ» էլեկտրոնային համակարգում հերթագրված 2012, 2013թթ. ծնված երեխաներին:
4. 2014թ. ծնվածների դեպքում կընդունվեն այն հերթագրված երեխաները, որոնց 3 տարին արդեն լրացել է:
Հերթագրված այն երեխաները, որոնց 3 տարին կլրանա հաջորդող ամիսների ընթացքում, համապատասխանաբար կընդունվեն յուրաքանչյուր ամսվա ընդունելության համար սահմանված օրերին:
5. Մանկապարտեզներում ընդունելության դադարեցում չկա: Ընդամենը խոսքը վերաբերում է մանկապարտեզ գնալու տարիքից փոքր երեխաներին չհերթագրելուն:
6. Երեխայի հաշվառումը մանկապարտեզում կկատարվի 2 կամ 3 տարեկանը լրանալուց հետո /կրտսեր տարիքի 1-ին խումբ /2-3 տարեկան/ կընդունեն միայն այն մանկապարտեզները, որոնք ունեն կրտսեր տարիքային խումբ/:
7. «Մանկապարտեզ» էլեկտրոնային համակարգում երեխան կարող է հաշվառվել միայն մեկ մանկապարտեզում: Այլ մանկապարտեզ հաճախելու դեպքում, երեխայի անձնական տվյալները նախորդ մանկապարտեզի հերթագրման ցանկից հանվում են՝ ծնողի դիմումի համաձայն:
8. 2016թ. և 2017թ. ծնված երեխաները, ովքեր նախկինում հերթագրվել են, չեն հանվի էլեկտրոնային համակարգից, հաշվառումը կպահպանվի մինչև մանկապարտեզ հաճախելու համապատասխան տարիքը /2 կամ 3 տարեկան/ լրանալը»,-նշված է պարզաբնման մեջ:

*

*