Մանկապարտեզների սննդի մատակարարման գործընթացը խստորեն կվերահսկվի

«Որևէ մատակարար իրավունք չունի անորակ կամ ժամկետանց սնունդ բերի մանկապարտեզ»
taron-margaryan

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններին մատակարարվող սննդի կազմակերպմանը՝ հաշվի առնելով, որ արդեն կայացել են մատակարարների ընտրության մրցույթներն ու հաղթողները հայտնի են: Աշխատակազմի վերահսկողության և կրթության վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է համապատասխան ստորաբաժանումների միջոցով շարունակել սննդի մատակարարման ամենօրյա հսկողությունը: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Խստորեն վերահսկեք բոլոր մանկապարտեզների սննդի մատակարարման գործընթացը: Որևէ մատակարար իրավունք չունի անորակ կամ ժամկետանց սնունդ բերի մանկապարտեզ, տնօրենի դժգոհության դեպքում էլ փորձի հավաստիացնել, թե թերացումը կշտկի հաջորդ անգամ՝ մեկ շաբաթից: Իսկ այդ մեկ շաբաթը ինչո՞վ են սնվելու մեր երեխաները: Նույնիսկ մեկ վայրկյան չպետք է հանդուրժել նման մատակարարին, էլ ուր մնաց` մեկ շաբաթ: Նման մատակարարներից պետք է  անմիջապես ազատվել: Խստորեն հետևեք գործընթացին և անհրաժեշտության դեպքում օրենքով սահմանված կարգով ձեռնարկեք բոլոր անհրաժեշտ քայլերը՝ տվյալ ընկերությանը պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

*

*