Տնօրենը, տարբեր ծրագրերի դիմելով, վերանորոգել է մանկապարտեզը

«Երբ հանձն առա մանկապարտեզի տնօրինումը քարուքանդ վիճակում էր»,- պատմում է տնօրենը:

Մինչ առաջին դասարանցիները փորձում են համակերպվել նոր ու փոքր-ինչ անսովոր դպրոցական առօրյային, համեմատաբար փոքրերը դեռ շարունակում են հաճույքով մանկապարտեզ հաճախել:

Արփին բժիշկ է ուզում դառնալ, Վահեն՝ ոստիկան, Կարենը, Լեւոնը ու գրեթե բոլոր տղաները՝ զինվոր: Ով ինչ է ուզում դառնալ՝ դեռ մանկապարտեզում են որոշել, ցանկությունը իրականություն դարձնելու հարցում էլ կօգնեն նաեւ այստեղ ստացած գիտելիքները:

Արդեն 16 տարի է Սվետլաննա Կարապետյանն այս մանկապարտեզի տնօրենն է: Անցնող տարիները նա,անկասկած, հենց այնպես չի օգտագործել, հակառակը պնդելու տարբերակ ցանկության դեպքում էլ չես գտնի: Տնօրենն ասում է մանկապարտեզը լավ ու համակարգված աշխատանքի արդյունք է:

«Երբ հանձն առա մանկապարտեզի տնօրինումը քարուքանդ վիճակում էր»,- պատմում է տնօրենը:

Հետո արդեն այն լիովին վերանորոգելու համար տիկին Սվետլանան սկսել է տարբեր ծրագրեր մշակել ու ներկայացնել թե կառվարությանը, թե հանրապետության նախագահին, թե միջազգային տարբեր կազմակերպություններին: Ասում է, որ եղել են ծրագրեր, որոնք իրականացնելու համար երեք տարի անընդմեջ դիմել է: Մերժել են, բայց ինքն ավելի համառ է գտնվել:

Այս մանկապարտեզն իր տեսակով եզակի է: Օրվա մեծ մասն այստեղ անցկացնող մանուկների համար ստեղծված են բոլոր պայմանները, բայց տնօրենն այսքանով էլ չի բավարավում: Առանձին հրապարակ ունեն, որտեղ երեխաները սովորում են անվտանգ երթեւեկության կանոնները: Դասաժամի համար հատկացված տարածքը մեծացնելու խնդիր ունեն:

*

*