Մանկապարտեզներում ծնողները կարող են վերահսկել սննդի ընդունման գործընթացը

ՀԿ-ները հանրային վերահսկողություն են իրականացնում սննդի անվտանգության ոլորտում:
snund-mankapartez

«Երիտասարդ ընտանիքի աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունը Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Գետափ, Մալիշկա համայնքների մի քանի մանկապարտեզներում իրականացրել է սննդամթերքի անվտանգության ոլորտը կարգավորող իրավական ակտերի պարտադիր պահանջներին համապատասխանության գնահատում։

Ծրագրի համակարգող Արթուր Հարությունյանը նշեց, որ իրենց ուսումնասիրությունները մանկապարտեզներում ցույց են տվել, որ սննդի ապահովման գործընթացում ներգրավված աշխատակիցները շատ դեպքերում անտեղյակ են իրենց պարտականություններին, օրենքներին, նորմերին։

ՀԿ նախաձեռնությամբ մանկապարտեզներում ստեղծվել են հանրային խորհուրդներ, որոնք մասնակցում են մատակարարից սննդամթերքի ընդունման գործընթացին, որպեսզի զգաստանան և’ մատակարարը, և’ տնօրենը, և’ ընդունողը։ Արթուր Հարությունյանը տեղեկացրեց, որ եթե նախկինում մանկապարտեզի տնօրենն ինքնուրույն էր ընդունում սնունդը, առանց որևէ մեկի գիտության, այժմ նրա հետ սննդի ընդունմանը մասնակցում են ծնողն ու դաստիարակը՝ վերահսկելով գործընթացը։ Ստեղծված հանրային խորհրդի մոդելը մանկապարտեզներում կնպաստի մատակարարներից սննդամթերքի ընդունման գործընթացում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի կանխարգելմանը և երեխաների համար անվտանգ սննդամթերքի ստացմանը:

*

*