Մանկապարտեզների տնօրեններն ազատվել են աշխատանքից համապատասխան ջեռուցում չապահովելու համար

Հանձնարարվել է նաև խիստ նկատողություն հայտարարել...
mankapartez

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը  նոյեմբերի 7-ին հանձնարարել է Արաբկիր և Աջափնյակ վարչական շրջանների ղեկավարներին, մանկապարտեզներում անհրաժեշտ և համապատասխան նորմատիվներով ջեռուցում չապահովելու համար, աշխատանքից ազատել թիվ 28, 37 և 46 մանկապարտեզների տնօրեններին: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանձնարարվել է նաև խիստ նկատողություն հայտարարել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետին և թիվ 40 մանկապարտեզի տնօրենին:

*

*