Թիվ 93 մանկապարտեզի ցանկապատի խնդիրը մնում է չլուծված

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաները խոչընդոտում են շինարարական աշխատանքներին:

Երեւանի թիվ 93 մանկապարտեզի տնօրինությունն արդեն մի քանի օր է` չի կարողանում ցանկապատել մանկապարտեզի տարածքը, քանի որ հարեւանությամբ գործող «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաները խոչընդոտում են շինարարական աշխատանքներին:

Ցանկապատի կառուցման համար մանկապարտեզը հոկտեմբերի 9-ին Երեւանի քաղաքապետարանից շինթույլտվություն ստացել է: Նախակրթարանի տնօրենը մեր նկարահանող խմբի հետ զրույցում  նշել է, որ պատրաստվում են դիմել դատարան:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

*

*