Նոր մանրամասներ՝ Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզից

Անհայտ է դաստիարակներից երկուսի գտնվելու վայրը
armavir-vostikan2

ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի գլխավորությամբ մի խումբ ոստիկաններ բանակցում են մանկապարտեզի ներսում: Այս պահին 3-ամյա երեխան շարունակում է պատանդ մնալ:

Ոստիկանները չեն հաստատում լուրերն այն մասին, որ որևէ մեկը մարմնական վնասվածք է ստացել:

Բնակիչներից ստացված տեղեկությունների համաձայն՝ ժամը 17:00-ից անհայտ է դաստիարակներից երկուսի գտնվելու վայրը: Նրանց բջջային հեռախոսներն անջատված են:

yerkirmedia.am-ի թղթակիցը դեպքի վայրից տեղեկացնում է, որ մանկապարտեզից երեք մարդ է դուրս եկել, ովքեր չեն ցանկացել խոսել լրագրողների հետ: Նրանցից մեկը միայն ասել է, որ պատանդ վերցված երեխան նորմալ վիճակում է, մանկապարտեզի ներսում վիրավորներ չկան:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դանակով զինված քաղաքացին ներս է մտել Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող «Մանուշակ» մանկապարտեզ, որտեղ պատանդ է վերցրել աշխատակիցներին և երեխաների:

*

*