Մի շարք նախարարությունների մամուլի խոսնակներ հայտարարել են աշխատանքից ազատվելու մտադրության մասին

Նոր կառավարության ձևավորմամբ պայմանավորված․․․
khosnak

Նոր կառավարության ձևավորմամբ պայմանավորված մի շարք գերատեսչությունների մամուլի քարտուղարներ հայտարարել են, որ այլևս չեն շարունակելու աշխատանքը: «Ֆեյսբուք»-ի իր էջում աշխատանքը չշարունակելու մասին է հայտնել գյուղատնտեսության նախարարի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը, ով նախարարի մամուլի խոսնակի պարտականությունները կատարել է նախարարներ Սերգո Կարապետյանի և Իգնատի Առաքելյանի պաշտոնավարման ընթացքում:

Աշխատանքից ազատվելու մասին է հայտարարել նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Անուշ Դանիելյանը, ով նախարարի մամուլի խոսնակի պարտականությունները կատարել է վերջին 4 տարիների ընթացքում:

Աշխատանքը չի շարունակի նաև Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը, ով իր պարտականությունները ստանձնել է 1.5 տարի առաջ, երբ նախարարի պաշտոնը ստանձնեց արդեն նախկին նախարար Սուրեն Կարայանը:

Ավելի վաղ աշխատանքը չշարունակելու մասին էր հայտարարել նաև վարչապետի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը: Նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի  խոսնակի պաշտոնը մինչ այս պահը թափուր է:

*

*