Այսօր Մամուլի ազատության համաշխարհային օրն է

Մասնագետներն արձանագրում են, որ աշխարհում մամուլը ազատ գործելու առումով ամենալուրջ նահանջն է գրանցել վերջին 13 տարում:
mamul-ashkhatanq-paterazm

1991թ. մայիսի 3-ին Վինդհուքում ՅՈւՆԵՍԿՕ-ի եւ ՄԱԿ-ի կողմից կազմակերպված աֆրիկյան մամուլի անկախության ու բազմակարծության աջակցման հռչակագիրը նշանավորելու համար Միավորված ազգերի կազմակերպությունը այդ տարեթիվը սահմանել է Մամուլի ազատության համաշխարհային օր:

Այդ որոշումն ընդունելուց հետո յուրաքանչյուր տարի մայիսի 3-ին աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, քննարկումներ` ուղղված ազատ մամուլի պաշտպանությանը, աշխարհում մամուլի ազատության գնահատմանը, ինչպես նաեւ մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում զոհված լրագրողների հիշատակին:

Աշխարհի երկրներում մամուլի ազատության իրավիճակն ուսումնասիրող Freedom House միջազգային կազմակերպության 2016թ. զեկույցի համաձայն` աշխարհի 195 երկրից 45 տոկոսում մամուլն ազատ է, 30 տոկոսում`մասամբ ազատ, 25 տոկոսում` ոչ ազատ?

Մամուլի ազատության առումով առաջատար երկրներն են՝ Նորվեգիան, Հոլանդիան, Շվեդիան, Բելգիան, Դանիան, Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Լյուքսեմբուրգը, Անդորրան և Ֆինլանդիան:

Մասնագետներն արձանագրում են, որ աշխարհում մամուլը ազատ գործելու առումով ամենալուրջ նահանջն է գրանցել վերջին 13 տարում: 2016 թվականին տեղի են ունեցել աղաղակող հարձակումներ լրագրողների և լրատվամիջոցների վրա ոչ միայն ավտորիտար, այլև դեմոկրատական պետություններում:

*

*