Մալիշկայի համայնքապետը հրաժարականի դիմում է ներկայացրել

Մովսիսյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ հրաժարական կտա միայն, եթե 5000-ոց համայնքի 50-60 տոկոսը դա պահանջի։
mher-movsisyn-malishka

Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի համայնքապետ Մհեր Մովսիսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

Հիշեցնենք, որ 6 օր է, նրա հրաժարականի պահանջով Մալիշկայում ակցիաներ էին իրականացվում։ Իսկ Մովսիսյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ հրաժարական կտա միայն, եթե 5000-ոց համայնքի 50-60 տոկոսը դա պահանջի։

*

*