Մալիշկայի բնակիչները մեկ շաբաթ է՝ բողոքում են

Դժգոհ են նրա գործունեությունից:

Մալիշկայի բնակիչները, եռագույնով ծածկած ավտոմեքենաներով, վրան՝ գյուղապետին մերժող նկարով, արդեն վեց օր է, ինչ փակել են գյուղապետարանի մուտքը. պահանջում են համայնքի ղեկավարի հրաժարականը: Դժգոհ են նրա գործունեությունից:

Մեր նկարահանող խմբին ուղեկցելով մշակույթի տուն՝ պատմեցին, որ վերջին անգամ Արամ Ասատրյանն է այս բեմին երգել ու վերջ: Հիմա մանրահատակ էլ չկա, անհետացել է, ասում են: Դահլիճն ու բեմն էլ այնպիսի վիճակում են, որ Երեւանից երգչախումբ կամ պարի խումբ հրավիրեն, ոչ ոք չի համաձայնի ելույթ ունենալ այդպիսի պայմաններում: Այնինչ սա Հայաստանի ամենամեծ գյուղերից մեկի մշակույթի տունն է. միակ ելումուտ անողներն այստեղ ծիծեռնակներն են, որոնք բույն են հյուսել շենքի ներսում: Ցուցարարները պատմում են, որ օրեր առաջ գյուղի բնակիչներն են հավաքվել ու խոտից, աղբից մաքրել տարածքը:

Մանրամասները՝ Վարդուհի Մանուկյանի տեսանյութում։

*

*