Մարդկանց առեւտրի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Ամեն տարի հազարավոր տղամարդիկ, կանայք եւ երեխաներ հայտնվում են մարդկանց առեւտրով զբաղվող հանցագործների ձեռքում։
trafficking

Հուլիսի 30-ին նշվում է Մարդկանց առեւտրի դեմ պայքարի համաշխարհային օրը (World Day against Trafficking in Persons)։ Այն ընդունվել է 2013 թվականին ՄԱԿ Գլխավոր անսամբլեայի A/RES/68/192 բանաձեւով՝ նպատակ ունենալով բարձրացնել մարդկանց առեւտրի զոհերի դրութան մասին իրազեկվածությունը եւ խրախուսել ու պաշտպանել նրանց իրավունքները։

Ամեն տարի հազարավոր տղամարդիկ, կանայք եւ երեխաներ հայտնվում են մարդկանց առեւտրով զբաղվող հանցագործների ձեռքում։

ՄԱԿ գլխավոր քարտուղարը հուլիսի 30-ին իր ամենամյա ուղերձով դիմում է ամբողջ աշխարհին՝ կոչ անելով պայքարել ստրկության եւ մարդանց առեւտրի դեմ։

*

*