Մահացել է ամերիկացի իրավաբան, հայ ժողովրդի բարեկամ Ռոբերտ Մորգենթաուն

Նա մշտապես պայքարել է ցեղասպանության միջազգային ճանաչման համար:
morgentao

Մահացել է ամերիկացի իրավաբան, հայ ժողովրդի բարեկամ Ռոբերտ Մորգենթաուն: Նա Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում Միացյալ Նահանգների դեսպան Հենրի Մորգենթաուի թոռն էր:

Հայոց ցեղասպանության դաժանությունների մասին իր պապից լսած Ռոբերտ Մորգենթաուն մշտապես պայքարել է ցեղասպանության միջազգային ճանաչման համար: Հաշված օրեր անց Ռոբերտ Մորգենթաուն կդառար 100 տարեկան:

*

*