Մահացել է Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Ջորջ Դեքմեջյանը

ՀԲԸՄ-ն իր ցավակցություններն է հայտնել
jorj-deqmejyan

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի ամենահայտնի նահանգապետերից  մեկը՝ ամերիկահայ Ջորջ Դեքմեջյանը մահացել է: Այս մասին տեղեկացրին Հայկական բարեգործական ընդհանուր միությունից:

ՀԲԸՄ-ն իր ցավակցություններն է հայտնել այն անձանց, որոնց կյանքի և անձնական համոզմունքների  վրա դրական անդրադարձ է ունեցել Ջորջ Դեքմեջյանի գործունեությունը:

«Այսօր ևս մեկ հայորդի միացավ հայ ազգի բացառիկ հասարակական գործիչներին, այդ թվում՝ Քըրք Քըրքորյանին և Հայկական ընդհանուր բարեգործական միության նախկին նախագահ Ալեք Մանուկյանին,  ովքեր թողել են հույսի և ոգեշնչման անսպառ ժառանգություն»,- ասել է ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը:

*

*