Մահացությունների թվով առաջատարը Լոռին է

Մահացության պատճառները տարբեր են:
koyumjyan

Հայաստանում այս տարվա առաջին կիսամյակում գրանցվել է մահվան 14 հազար 709 դեպք: Ինչպես «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը, այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.1 տոկոսով: 2016 թվականի նույն ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել  է մահվան 14 հազար 403 դեպք:

Այս տարի մահացության ամենացածր ցուցանիշը գրանցվել է Երևանում: Մահացության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Լոռիում, որին հաջորդում է Վայոց ձորը, այնուհետև՝ Շիրակը, Տավուշը:

Մահացության պատճառները տարբեր են: Դեպքերի մեծ մասը` 8 հազար 425-ը, բաժին է ընկել արյան շրջանառության համակարգի հիվանդություններին, այնուհետև նորագոյացություններին` 2 հազար 756 դեպք, որին հաջորդում  են շնչառական օրգանների հիվանդությունները` 1013 դեպք:

*

*