Հայաստանը կբանակցի «Լյուֆթհանզա»-ի հետ

Ավետիսյանն աշխատանքային հանդիպմանը մասնակցելու համար Գերմանիա կգործուղվի սեպտեմբերի 14-16-ը:
LYUFTANZA

Հայաստանի կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը Համբուրգում բանակցություններ կվարի «Լյուֆթհանզա» ավիաընկերության տնօրինության հետ:

Ավետիսյանի գործուղման մասին ՀՀ վարչապետի որոշումը տեղադրված է կառավարության պաշտոնական կայքում:

Սերգեյ Ավետիսյանը «Լյուֆթհանզա» ավիաընկերության տնօրինության հետ աշխատանքային հանդիպմանը մասնակցելու համար Գերմանիա կգործուղվի  սեպտեմբերի 14-16-ը:

*

*