Արցախի պաշտպանության նախարարությունը զգուշացնում է եւ զգոնության կոչ անում

ԼՂՀ ՊԲ հայտարարություն է տարածել, որով հորդորել է զերծ մնալ հեռախոսով և համացանցով զինվորական ծառայությանը վերաբերող հարցերի քննարկումից։
lxh-pn-anjey-kaspchik

Արցախի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որով հորդորել է զերծ մնալ հեռախոսով և համացանցով զինվորական ծառայությանը վերաբերող հարցերի քննարկումից։

Հարգելի´ քաղաքացիներ և զինծառայողներ.

Հաշվի առնելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տիրող աննախադեպ բարդ իրավիճակը և, ըստ այդմ` ելնելով Արցախի պաշտպանությանը վերաբերող տեղեկատվական ցանկացած արտահոսքի բացառման անհրաժեշտությունից, ԼՂՀ պաշտպանության նախարարությունը ինչպես քաղաքացիական բնակչությանը, այնպես էլ զինվորական ծառայություն իրականացնող ողջ անձնակազմին խնդրում է ձեռնպահ մնալ բջջային հեռախոսով և համացանցով ռազմապաշտպանական բնույթի և ընդհանրապես՝ զինվորական ծառայությանը վերաբերող հարցերի քննարկումից:

Գիտակցենք, որ այս սահմանափակումները բխում են մեր երկրի պաշտպանության և առաջնագծում կանգնած զինծառայողների անվտանգության շահերից:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները