Ադրբեջանը ԼՂ սահմանին արձակել է շուրջ 550 կրակոց

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն` խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների
zinvor

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 55 անգամ: Այս մասին տեղեկացրին ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

ԼՂՀ ՊՆ հայտարարության մեջ ասվում է.

«Հանգստյան օրերին ղարաբաղա- ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 55 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 550 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն`խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների»:

*

*