Արցախցիները՝ բրենդ դարձած ժենգյալով հացի ու սահմանային լարվածության մասին

Տիկին Աննան մի քանի օր առաջ է հաց պատրաստել ու առաջնագիծ մեկնած տղաներին ուղարկել...

Ստեփանակերտի շուկայի այցեքարտը Արցախի բրենդն է: Հենց մուտքի մոտ այցելուներին դիմավորում են ժինգյալով հաց պատրաստողները, այս պատասխանատու գործը միայն վարպետներին է վստահված:

10 տարի ամեն օր տիկին Աննայի օրն այսպես ու հենց այստեղ է սկվում: Ասում է` ժինգյալով հաց պատրաստելը արցախցիների համար առանձնահատուկ մշակույթ է: Ամենակարեւորը դաշտերից հավաքած 17 տարբեր տեսակի խոտաբույսերն ունենալն է:

Հիմա ժենգյալով հացի պատրաստման ամենալավ շրջանն է: Տիկին Աննան դաշտ էլ է գնացել, բույսերը հավաքել, ինչպես որ միշտ է անում ,բայց արդեն մի ամիս է՝ տպավորություն է, որ մոտավորապես 25 տարի հետ է գնացել: Այն ժամանակ ամուսնուն էր սահման ուղարկել կռվելու, այսօր` 20 տարեկան որդուն:

«Էն նույն ժամանակի տղաները հիմա գնացել են կռվելու, իմ տղան էլ է գնացել»,- ասում է տիկին Աննան:

Մի քանի օր առաջ է հաց պատրաստել ու առաջնագիծ մեկնած տղաներին ուղարկել: Լավատես է՝ ինչպես տարիներ առաջ, ամեն ինչ կավարտվի ու կռիվ գնացած տղաները հաղթանակով տուն կգան:

Մանրամասները՝ տեսանյութում.

*

*