Սեպտեմբերի 2-ին ԼՂՀ անկախության օրվա առիթով ՀՅԴ-ն կազմակերպում է զորակցական հավաք

Ամսվա մեկնարկին լրանում է Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակման քառորդ դարը։
arcax-tatik-papik

Սետպեմբերը տոնական եւ հոբելյանական է հայկական զույգ պետությունների համար։ Մինչ սեպտեմբերի 21-ին նշելու ենք Հայսատանի անկախության 25-ամյակը, ամսվա մեկնարկին լրանում է Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակման քառորդ դարը։

1991 թվականի Սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը հռչակեց իր անկախությունը, որն արդեն դեկտեմբերի 10-ին ամրագրվեց համաժողովրդական հանրաքվեով։ Լեռնային Ղարաբաղի անկախության 25-ամյակի առիթով, Հանուն Արցախի անկախության եւ միասնության կարգախոսի ներքո Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, սեպտեմբերի 2-ին Օպերայի դահլիճում կազմակերպում է զորակցական հավաք, որի ընթացքում քաղաքական պատգամների հետ մեկտեղ լինելու է ազգային-հեղափոխական երգերի համերգային ծրագիր։

Մեկ Մեկնաբանություն
  • Սեպտեմբերի 2-ին ԼՂՀ անկախության օրվա առիթով ՀՅԴ-ն կազմակերպում է զորակցական հավաք — Armenian National Committee of America
    20 августа 2016 at 03:37

    […] Source: Yerkir Media Link: Սեպտեմբերի 2-ին ԼՂՀ անկախության օրվա առիթով ՀՅԴ-ն կազմա… […]

  • *

    *