«Լույս» հիմնադրամը 2018-2019 թթ. ուստարում կապահովի կրթությունը շարունակող շուրջ 70 կրթաթոշակառուների աջակցությունը

«Բարձր գնահատելով նախորդ տարիների արդյունավետ համագործակցությունը...»
luys-himnadram

«Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը, փաստելով 2009-2018 թթ. իրականացված ծրագրերի արդյունքները եւ կարեւոր ձեռքբերումները, որոշումներ է կայացրել հիմնադրամի հետագա գործունեության վերաբերյալ։

Խորհուրդը որոշել է ապահովել աշխարհի լավագույն 10 համալսարաններում («Լույսի» համալսարաններ) 2017-2018 ուսումնական տարվանից իրենց կրթությունը շարունակող շուրջ 70 կրթաթոշակառուների աջակցությունը նաեւ 2018-2019 թթ. ուսումնական տարվա համար։

«Բարձր գնահատելով նախորդ տարիների արդյունավետ համագործակցությունը` Հոգաբարձուների խորհուրդը որոշել է դիմել Հիմնադրամի բոլոր հիմնական գործընկերներին ապագա` ներառյալ կրթական ծրագրերին նրանց աջակցության շարունակականությունը քննարկելու համար։ Այս քննարկումների արդյունքները կամփոփվեն սեպտեմբեր ամսին»,-մասնավորապես ասված է հիմնադրամի հայտարարության մեջ:

 

*

*