Զոհված ազատամարտիկի այրին պատրաստվում է նստացույց անել

Շուրջ երկու ամիս առաջ տան առաստաղն է փլվել, մնացել է մեկ անձի կանգնելու կամ նստելու տեղ:

Լուսյա Հովհաննիսյանն արդեն 37 տարի ապրում է 12 քառակուսի մետր շինությունում: Մինչ ամուսնու զոհվելն ապրում էին ընտանիքով՝ երկու երեխաների հետ: 1992 թվականին ամուսինը զոհվել է Լաչինի Ղոչազ գյուղում: 6-ամյա որդուն կորցնելուց հետո դստեր հետ է բնակվել՝ կրկին այս տարածքում: Հիմա մենակ է: Թվում է, թե ավելի հեշտ պետք է լիներ, բայց մենակությունից տարածքը նրա համար ընդարձակ չի դարձել. շուրջ երկու ամիս առաջ առաստաղն է փլվել, մնացել է մեկ անձի կանգնելու կամ նստելու տեղ:

Լուսյա Հովհաննիսյանը քանիցս դիմել է Էջմիածնի քաղաքապետարան, ստացել է սոցօգնություն, աշխատանքի առաջարկ, բայց տան հարցը չի լուծվել: Պատմում է, որ դռան մոտ նստած է քնում: Չկան կոմունալ հարմարություններ, կարիքը հոգում է նախկին կաթի գործարանի ավերված շինությունում, ջուրը բերում է հեռվից:

Որոշել է նստացույց անել քաղաքապետարանի շենքի դիմաց այնքան, միչեւ լուծեն իր խնդիրը, չնայած, որ մեկնարկել է քարոզարշավը, եւ բոլորը պատրաստվում են քաղաքապետի ընտրություններին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հեղինակ՝

Վարդուհի Մանուկյան

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները