ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են Դավիթ Տոնոյանի հետ

Քննարկել են պաշտպանական գերատեսչությունում իրականացվող փոփոխությունները, ինչպես նաև ապագա բարեփոխումներին վերաբերող օրակարգային հարցեր
davit-tonoyan,-lusavor-hayastan

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպում են ունեցել:

Ինչպես հայտնում են «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից, հանդիպումը կայացել է «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցության նախաձեռնությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկել են պաշտպանական գերատեսչությունում իրականացվող փոփոխությունները, ինչպես նաև ապագա բարեփոխումներին վերաբերող օրակարգային հարցեր:

Քննարկվել են նաև Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերներին առնչվող մի շարք հարցեր:

Դավիթ Տոնոյանը պատասխանել է խմբակցության պատգամավորների հարցերին։

*

*