13 մարդ այսօր առաջին անգամ լսեց

«Էրեբունի» բժշկական կենտրոնում մեկ ամիս առաջ կատարված վիրահատությունից հետո միացվել են լսողական սարքերը:

Լսողական խնդիրներ ունեցող 13 մարդ այսօր առաջին անգամ լսել է: «Էրեբունի» բժշկական կենտրոնում մեկ ամիս առաջ կատարված վիրահատությունից հետո միացվել են լսողական սարքերը:

Արդեն 13 տարի է՝ Հայաստանում ծանրալսություն ունեցող երեխաները ստանում են լսելու ու խոսելու հնարավորություն: 2004 թվականից «Էրեբունի» բժշկական կենտրոնում արտասահմանցի մասնագետների օգնությամբ կատարվում է բացառիկ վիրահատություն` խխունջային ինպլանտի տեղադրում: Երկկողմանի ծանրալսության եւ խլության դեպքում, երբ անօգուտ են նույնիսկ լսողական սարքերը, ինպլանտի տեղադրումը ձայները լսելու միակ հնարավորությունն է:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Հեղինակ՝

Աննա Դավթյան

*

*