Լրագրողական միջազգային կազմակերպությունը՝ Yerevan.Today-ի խուզարկության մասին

Դա խախտում է լրագրողական աղբյուրների գաղտնիությունը:
yerevantoday

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Yerevan.Today կայքի խմբագրությունում նախօրեին ոստիկանության իրականացրած խուզարկությունը։

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն ընդգծում է, որ դա խախտում է լրագրողական աղբյուրների գաղտնիությունը: «Yerevan.Today-ի տարածքներում խուզարկություն իրականացնելը և սարքավորումների առգրավումը լրագրողական աղբյուրների պաշտպանության սկզբունքի կոպիտ խախտում է, որը երաշխավորված է Հայաստանի օրենսդրությամբ և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից:

«Ցավում ենք, որ ոստիկանությունն առավել համաչափ եղանակ չի գտել իրենց օրինական նպատակին հասնելու համար», — նշել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Յոհան Բիհրը:

*

*