Լրագրողների և բլոգերների միջազգային խումբն այցելել է Արցախի ՊԲ զորամասեր

Ծանոթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին ու...
LXH-sahman

Արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձի վերաբերյալ հոդվածներ և ռեպորտաժներ պատրաստելու նպատակով Արցախում գտնվող լատվիացի, հունգարացի, ալժիրցի, իտալացի, ռուս և ֆրանսիացի մի խումբ լրագրողներ ու բլոգերներ փետրվարի 12-ին այցելել են Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր ու զորամասեր:

Զորամասերի մշտական տեղակայման վայրում լրագրողները ներկա են եղել բանակի ուսումնական փուլի մեկնարկին նվիրված հանդիսավոր միտինգին, իսկ առաջնագծում նրանք հետաքրքրվել են օպերատիվ-մարտավարական իրադրությամբ,  ծանոթացել  զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին ու մարտական հերթապահության ընթացքին:

*

*