Լոռու մարզպետն ու պաշտոնատար այլ անձինք այցելել էին Պանթեոն

ՀՀ անկախության 27-ամյակի կապակցությամբ ...
vanadzor-ankaxutyan-or1 (1)

ՀՀ անկախության 27-ամյակի կապակցությամբ Վանաձորի քաղաքային Պանթեոնում էին Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, ԵԿՄ Լոռու մարզային խորհրդի նախագահ Կամո Հովհաննիսյանը, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, ԵԿՄ անդամներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ, պատանի երկրապահներ, հոգևոր հայրեր:

Պանթեոնում մատուցվեց հոգեհանգստայան կարգ, որից հետո ներկաները ծաղիկներ դրեցին բոլորի շիրիմներին:

Ներկաներն այնուհետև այցելեցին Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, որի բակում են ամփոփված Արցախյան գոյապայքարի երկու հերոս նահատակների՝ Սոս Նալղռանյանի և Լիպարիտ Ղուլյանի աճյունները:

Երրորդ կանգառը Սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանի մոտ էր, որտեղ կրկին ծաղիկներ դրվեցին։ 

*

*