Լոռեցի կամավորները վերադարձան առաջնագծից ողջ եւ առողջ

Կամավորականներին դիմավորելու էին եկել զինակից ընկերները, հարազատներրը, նույնիսկ անծանոթներ:

Ապրիլյան ակտիվ պատերզմի առաջին իսկ օրերից մարտական թեժ կետեր մեկնեցին կամավորներ թե´ Հայաստանի տարբեր մարզերից , թե´ ԼՂՀ տարբեր բնակավայրերից:

Լոռու մարզից սահման մեկնած հայորդիներն օրերս վերադարձան դիրքերից: Նրանցից ոչ ոք, բարեբախտաբար, չի վիրավորվել, չեն գրանցվել նաեւ զոհեր:

Հարազատ մարզում վերջիններիս ընդունել են հերոսներին վայել աղ ու հացով: Կամավորականներին դիմավորելու էին եկել զինակից ընկերները, հարազատներրը, նույնիսկ անծանոթներ:

Մանրամասները՝ տեսանյութում

 

*

*