Չկալովում բնակվող Շաքարյանների ընտանիքը ստիպված է անհապաղ ազատել բնակարանը

Տան վտանգավորությանը սեյսմիկ ծառայությունն ու փրկարարները անդրադարձել էին նավ երեք տարի առաջ:
lori-shaqaryanner-bnakaran

Լոռու մարզի Չկալով համայնքում բնակվող Շաքարյանների ընտանիքն այլեւս չի կարող ապրել իր բնակարանում: Այսօր Չկալով մեկնած փրկարարները խիստ վտանգավոր են համարել այդ տանը բնակվելը: Տան վտանգավորությանը սեյսմիկ ծառայությունն ու փրկարարները անդրադարձել էին նավ երեք տարի առաջ:

Դեռեւս 2012թ.-ին վտանգավոր համարված տանն այսօր արդեն արգելվում է բնակվել՝ ելնելով ընտանիքի 6 անդամների անվտանգությունից: Փլուզման եզրին գտնվող տան հիմնապատերի վրա առաջացած ճեղքերն օր օրի մեծանոմ են, տանը հենած հենասյուները շարունակ ընկնում են, պատերի ու տանիքի թեքվելուն էլ բնակվողներն ականատես են լինում ամեն օր:

Օրեր առաջ փլուզվել է երկհարկանի տան պատշգամբը՝ տանն ապրելը դարձնելով անհնար: Վերջին օրերին տեղացած թաց ձյունն ու օրեր առաջ գրանցված ցածր բալայությամբ երկրաշարժն էլ իրենցն են արել:

Այսօր արդեն համայնքի ղեկավարի ու Լոռու մարզի փրկարարական վարչության պետ՝ Հրաչիկ Անտոնյանի ներկայությամբ տանտերը՝ Գարիկ Շաքարյանը, ստիպված եղավ գրավոր հավաստիացնել, որ տան վտանգավորության մասին զգուշացված է ու խոստանալ՝ տունն անհապաղ ազատելու են:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները