Նախագահն ընդունել է Դավիթ Լոքյանին

Դավիթ Լոքյանն այսօր ներկայացրել է նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքները

Հանրապետության նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ներկայացրել է նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքները և դրանց արդյունքները, ոլորտում արձանագրված բարեփոխումներն ու դեռևս առկա խնդիրները, ինչպես նաև 2018թ. նախանշված աշխատանքների հիմնական ուղղությունները:

Նախարար Լոքյանը, մասնավորապես, անդրադարձել է անցած տարեսկզբին կայացած աշխատանքային հանդիպմանը, այնուհետ նաև տարեվերջին՝ դեկտեմբերի 9-ին, Դիլիջանում կայացած ՀՀ տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովում Հանրապետության նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարմանը՝ նշելով, որ նախագահի կողմից շեշտադրված ոլորտի առավել կարևոր հիմնախնդիրներն ու աշխատանքի առաջնահերթ ուղղությունները ներառվել են մարզերի և համայնքների տարեկան ծրագրերում։

Նախարար Լոքյաննանդրադարձել է նաև տարածքային համաչափ զարգացման և մարզերում տնտեսական աճի խթանման ուղղությամբ իրականացված աշխատանքներին՝ ընդգծելով, որ ներկայումս ԵՄ-ի հետ իրագործվում է շուրջ 11.0 մլն եվրոյին համարժեք ՀՀ դրամի տարածաշրջանային զարգացման 9 պիլոտային ծրագիր:

Ամբողջությամբ՝ այստեղ։

*

*