Դավիթ Լոքյան. Գյումրիում 456 բնակարան սեփականատեր չունի

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարը պարզաբանում է
davit-loqyan-gyumri-vark-vzeb

Գյումրիում բնակարանների մասով իրականում լուրջ խնդիրներ ունենք. կան շենքեր, որ 3-րդ աստիճանի վթարայնության են: Այս մասին ասել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը՝ կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանի՝ Շիրակի մարզում վթարային շենքերի վերաբերյալ հարցին:

«Մենք ունենք նաև 4-րդ վթարայնության շենքեր, որոնց թիվը 4-5-ի է հասնում, և դրանք հիմնականում բնակեցված չեն: Սակայն Գյումրիում ունենք 456 բնակարան` Լինսի հիմնադրամով և բարձրակարգ չափանիշներով կառուցված, որոնք առ այսօր սեփականատերեր չունեն: Մենք գնալու ենք այն քայլին, որ հաջորդ տարվանից այդ բնակարանները տեղափոխելու ենք համայնքային սեփականություն, քանի որ 10 տարուց ավելի է` չենք կարողանում այդ բնակարանների սեփականատերերին ստիպել` իրենց սեփականության իրավունքը գրանցել: Մենք ենթադրում ենք, որ չկան այդ մարդիկ, և, բնականաբար, 2003-2004թթ. բաշխված բնակարանները ճիշտ չենք բաշխել»,- նշել է Դավիթ Լոքյանը:

*

*