Լոնդոնի հրդեհված երկնաքերում հայ ընտանիք է եղել

Լոնդոնի Գրենֆելլ-թաուեր բազմաբնակարան բնակելի շենքում հրդեհն սկսվել է հունիսի լույս 14-ի գիշերը:
london-hrdeh2
Լուսանկարը՝ CNN-ի։

Լոնդոնում Grenfell Tower բարձրահարկ շենքում տեղի ունեցած հրդեհից հայ ընտանիք է փրկվել: Մեսրոպ Կասեմջյանը 4 News հեռուստաընկերությանը պատմել է, թե ինչպես է հրդեհի ժամանակ իր 68-ամյա հորաքրոջն օգնել դուրս գալ շենքի 17-րդ հարկից:

«Մենք կարողացանք դուրս գալ, բայց կորցրել ենք ամեն ինչ: Հիմա ես ունեմ միայն այն, ինչ կրում եմ ինձ վրա ու իմ հեռախոսը»,- պատմել է նա:

Լոնդոնի արևմտյան մասում բարձրահարկ բնակելի շենքում տեղի ունեցած հրդեհից զոհվածների թիվը, ըստ պաշտոնական վերջին տվյալների, հասել է 79-ի: Լոնդոնի Գրենֆելլ-թաուեր բազմաբնակարան բնակելի շենքում հրդեհն սկսվել է հունիսի լույս 14-ի գիշերը: Այն շարունակվել Է ավելի քանի երկու օր, ինչի հետևանքով 24-հարկանի շենքը գրեթե ամբողջովին այրվել Է:

 

*

*