Կանխվել է լոլիկի անօրինական տեղափոխման փորձը

Իրավախախտները համապատասխան ձեւակերպումներից խուսափելու նպատակով` ապրանքը թաքցրել են ավտոմեքենաներում հատուկ պատրաստված թաքստոցներում:
lolik

 

Պետական եկամուտների կոմիտեն լոլիկի անօրինական տեղափոխման փորձեր է կանխել: Իրավախախտները համապատասխան ձեւակերպումներից խուսափելու նպատակով` ապրանքը թաքցրել են ավտոմեքենաներում հատուկ պատրաստված թաքստոցներում: Կոմիտեն, կարեւորելով հայրենական գյուղմթերք արտադրողների շահերի պաշտպանությունը, եւս մեկ անգամ փաստում է, որ խիստ հետեւողականություն է դրսեւորելու ներկրման ցանկացած ապօրինի փորձի նկատմամբ՝ հորդորելով խնդիրների դեպքում ահազանգել:

ՊԵԿ-ը պատրաստակամ է արձագանքել եւ հետամուտ լինել խնդրի կարգավորմանը եւ միաժամանակ նախազգուշացնում է՝ զերծ մնալ անօրինական ճանապարհով գյուղմթերքի ներկրման փորձերից:

Պատրաստեց՝

Վանուհի Ավագյանը

*

*