Վիլնյուսի կենտրոնական կամուրջները լուսավորվել են Հայաստանի դրոշի գույներով

Երևանի 2800-ամյակի կապակցությամբ...
litva-vilnyus-hayastani-drosh (1)

Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսի կենտրոնական երեք կամուրջները լուսավորվել են Հայաստանի Հանրապետության եռագույն դրոշի գույներով՝ Երևանի 2800-ամյակի կապակցությամբ: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրբլոգում գրառում է կատարել Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը՝ գրառմանը կցելով Հայստանի դրոշի գույներով լուսավորված կամուրջների լուսանկարը:

«Վիլնյուսը բացառիկ ձևով նշում է Երևանի 2800-ամյակը. քաղաքի կենտրոնական երեք կամուրջները լուսավորվել են Հայաստանի եռագույնի գույներով: Սա և’ զարմանալի է, և’ գեղեցիկ: Ես երախտագիտություն եմ հայտնում քաղաքապետ Ռեմի Սիմասիուսին և Վիլնյուսի քաղաքապետարանին: Լիտվայի սիրելի ընկերներ, շնորհակալ եմ»,- գրել է դեսպանը:

*

*