40 օր շարունակ ցուցարարները փակ են պահում Ամուլսար տանող ճանապարհը

«Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցները չեն կարողանում որեւէ գործողություն իրականացնել:

Ավելի քան 40 օր շարունակ ցուցարարները փակ են պահում Ամուլսար տանող ճանապարհը, որի հետեւանքով հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցները չեն կարողանում որեւէ գործողություն իրականացնել:

Տեղում եղել է «Երկիրն այսօր»-ի նկարահանող խումբը` պարզելու ցուցարարների դժգոհության պատճառը, սակայն՝ ապարդյուն: Ընկերությունն էլ իր հերթին այս օրերին բազմիցս զգուշացրել էր պատկան մարմիններին, որ փակ ճանապարհների պատճառով չի վերահսկում իրավիճակը եւ տարածքում հնարավոր են տարատեսակ արտակարգ իրավիճակներ:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Պատրաստեց՝

Վանուհի Ավագյանը

*

*