ԼՂՀ ՊՆ-ն հորդորում է ԶԼՄ-ներին՝ օգտվել բացառապես նախարարության կայքից

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել...
lgh-pn

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել ադրբեջանական ագիտպրոպի կողմից շրջանառվող լուրերի առնչությամբ:

«Ադրբեջանական ագիտպրոպի կողմից այսօր առավոտից տարածվող հաղորդագրությունները ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տեղ գտնող զարգացումների, մասնավորապես՝ պաշտպանության բանակի կորուստների ու վիրավորում ստացած զինծառայողների վերաբերյալ լուրերը կատարյալ անհեթեթություն են:

ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հորդորում է հայրենական լրատվամիջոցներին չընկնել հակառակորդ երկրի տեղեկատվական ծուղակը՝ այդպիսով ջուր լցնելով վերջինիս ջրաղացին: Միաժամանակ, մեր լրատվամիջոցներին կոչ ենք անում առաջնային գծում տեղ գտնող զարգացումների վերաբերյալ տեղեկատվություն հաղորդելիս օգտվել բացառապես ԼՂՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից»,- ասված է հայտարարության մեջ:

*

*