Լեւոն Երանոսյանը կազատվի ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնից

Ոստիկանական համակարգի այլ ներկայացուցիչներ պատիժներ կկրե՞ն՝ Փաշինյանը պատասխանեց...
yeranosyan

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը կազատվի ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնից։

Հարցին՝ կատարված բռնի գործողությունների համար ոստիկանական համակարգի այլ ներկայացուցիչներ պատիժներ կկրե՞ն, նա պատասխանեց. «Նրանք, ովքեր վարչապետի տիրույթում են, և դրա համար կլինեն հիմքեր, կիրականացվեն: Մյուս մասերով ասել եմ՝ չեմ կարող միաժամանակ լինել վարչապետ, քննիչ, դատախազ, դատավոր»:

Անդրադառնալով հարցին՝  ծառայողական քննություն իրականացնելու հանձնարարական կտրվի՞, թե ոչ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ բոլոր գործերին պատասխան կտրվի: «Եթե կոնկրետ դեպքեր նկատի ունեք, եթե կան, հիմա դժվարանում եմ ասել՝  կոնկրետ դեպք, բայց ամեն ինչ կարվի»,-ասաց նա:

*

*