Լևոն Մնացականյանի վիրավորվելու մասին լուրերը կեղծ են

Ավելի վաղ լրատվամիջոցներում և սոցցանցերում տեղեկություններ էին տարածվել, թե իբր Պաշտպանության բանակի հրամանատարը վիրավորվել է:
levon-mnacakanyan

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հերքել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի վիրավորվելու մասին լուրերը:

«Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի վիրավորվելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Նման տեղեկությունները պարտադիր ենթակա են ճշտման հայտնելուց առաջ»,-  ֆեյսբուքյան իր էջում գրել է Հովհաննիսյանը։

Ավելի վաղ լրատվամիջոցներում և սոցցանցերում տեղեկություններ էին տարածվել, թե իբր Պաշտպանության բանակի հրամանատարը վիրավորվել է:

*

*