Բանակի ռազմական խորհրդի նիստ՝ Լեւոն Մնացականյանի նախագահությամբ

Մնացականյանը նշել է, որ դեռևս առանձին ուղղություններում առկա են որոշակի անելիքներ
razmakan-khorhurd
Հունիսի 30-ին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի նախագահությամբ անց է կացվել բանակի ռազմական խորհրդի նիստ` նվիրված ՊԲ-ի մոտոհրաձգային, հրաձգային ու տանկային ստորաբաժանումների մասնագիտական պատրաստության մակարդակի բարձրացման և կատարելագործման ուղիներին, հրետանու պատրաստության վիճակին ու զորատեսակի հետագա զարգացման հարցերին: ԱՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ռազմական խորհրդի նիստին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարները, նշված ոլորտներին առնչվող զինվորական պաշտոնյաներ:
Բանակի հրամանատարը նախ հանդես է եկել ներածական խոսքով` մեծապես կարևորելով  օրակարգային թեմաները և իր գոհունակությունը հայտնելով ՊԲ-ի մարտական հզորության առանցքը կազմող նշված զորատեսակներում արձանագրված դրական տեղաշարժերից, նաև ընդգծել, որ դեռևս առանձին ուղղություններում առկա են որոշակի անելիքներ, որոնց կյանքի կոչելու առաջնահերթությունները պետք է որոշել ռազմական խորհրդի հերթական նիստի ընթացքում:

*

*