Արցախի պաշտպանության բանակում ամփոփել են եռամսյակի արդյունքները

Քննարկմանը ներկա է եղել նաև ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:
levon-mnacakanyan

Արցախի պաշտպանության բանակի միավորումներից մեկում սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել 2017թ. 3-րդ եռամսյակի արդյունքների ամփոփմանը նվիրված խորհրդակցություն, որին ներկա է եղել նաև ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:

Խորհրդակցության մեկնարկին միավորման հրամանատարի տեղակալ-շտաբի պետը հանդես է եկել ներածական խոսքով, որում անդրադարձել է կատարել հաշվետու ժամանակահատվածում իրականացված և դեռևս շարունակվող աշխատանքներին: Այնուհետև հանգամանալից զեկույցներ են ներկայացրել նաև միավորման հրամանատարի տեղակալները, ովքեր, անդրադառնալով զորամասերի մարտական ու զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության արդյունքներին, խոսել են զինվորական կարգապահության և զորքերի բարոյահոգեբանական ապահովման, սպառազինության ու ռազմական տեխնիկայի շահագործման, զորքերի տեխնիկական, թիկունքային և ինժեներական ապահովման հարցերից:

Բանակի հրամանատարը, գնահատելով անցնող եռամսյակում միավորման կողմից իրականացված աշխատանքները, առանձին հանձնարարականներ է տվել զորամասերի մարտական պատրաստականության կատարելագործման ուղղությամբ և իր գոհունակությունը հայտնել բոլոր այն զինծառայողներին, ովքեր իրենց դրսևորել են լավագույն կողմերով՝ հորդորելով այսուհետ ևս ծառայությունը շարունակել նույն ոգով ու եռանդով:

*

*